FlyDubai-ը կործանված Boeing-ի զոհերի ընտանիքներին 20.000-ական դոլար կտրամադրի

FlyDubai ավիաընկերությունը լրացուցիչ 20 հազարական դոլար կտրամադրի Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիաղետի զոհերի ընտանիքներին.տեղեկացնում է Взглад-ը:
 
«Flydubai-ը լրացուցիչ 20-հազարական դոլար կտրամադրի յուրաքանչյուր ուղևորի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Շաբաթ գիշերը Դոնի Ռոստովի օդանավակայանում վթարի էր ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800, որը ժամանել էր           Դուբայից:
  
Ավիաաղետը տեղի էր ունեցել դժվար օդերևութաբանական պայմաններում երկրորդ անգամ վայրէջքի գնալու փորձի ընթացում:
 
Ավիաընկերությունից հաղորդել են, որ ինքնաթիռում եղել է 55 ուղևոր՝ 33 կին, 18 տղամարդ և 4 երեխա, ինչպես նաև անձնակազմի 7 անդամները: Զոհերի թվում եղել են արտասահմանցիներ:
 
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում Ռուսաստանի քաղաքացիներից բացի եղել են Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Իսպանիայի, ԱՄԷ-ի քաղաքացիներ:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ