Լուիս Էնրիկեյի հարցազրույցը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում:
«Սա մեր լավագույն օրը չէր, թեև երկրորդ խաղակեսում ունեցանք հնարավորություններ: «Աթլետիկոն» գովասանքի է արժանի: Մեզ չբավականացրեց ֆուտբոլային խորամանկությունը: Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մեղավորը ես եմ 99.9 տոկոսով: Ոչ, նույնիսկ 100 տոկոսով: Ես եմ գլխավոր մարզիչը, ուրեմն պատասխանատվություն ինձ վրա է: Ստացվեց այնպիսի խաղ, ինչպիսին մենք սպասում էինք: Շնորհավորում եմ մրցակցին, բայց, ամեն դեպքում, չեմ կարծում, որ «Աթլետիկոն» մեզանից լավն է»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը պատասխան խաղում 0:2 հաշվով պարտվել էր «Աթլետիկոյին», որին Բարսելոնայում հաղթել էր 2:1 հաշվով:

Աղբյուր`  Armfan.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ