Ադրբեջանը սաստկացնում է "ցուցանակային" պատերազմը

Արդեն անդրադարձել եմ ադրբեջանական ԶԼՄ-ներում սկսված "ցուցանակային" պատերազմին՝մի քարոզչական հնարքի,երբ սեփական ռազմական անհաջողությունները քողարկելու համար Ադրբեջանական իշխանությունները իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով լուսանկարներ են տարածում իբր իրենց բանակի կողմից ազատագրված գյուղերի ճանապարհային ցուցանակներով և փորձում են սեփական հասարակությանը համոզել,որ երկու-երեք դիրք չէ,որ գրավել են գյաուր հայերից,այլ բնակավայրեր...Երեկ ինչ-որ մի ամայի վայրում ազերիները տեղադրել էին ճանապարհային ցուցանակ՝գյուղ Թալիշ վերտառությամբ և այդպիսով ուզում էին ապացուցել,որ Թալիշը նրանց ձեռքում է...Սակայն այսօր,նույն այդ կայքը մի այլ նյութ է տպագրել,որտեղ լրագրող Ակպեր Հասանովը բացահայտում է սեփական խմբագրության ՍՈՒՏԸ՝հոդվածում նշելով,որ Թալիշում հիմա մնացել են միայն ծերերը (տես՝լուսանկար 1)...Դե քանի որ հայերը,նույնիսկ ծերերը,որոնց ադրբեջանցիները կտտանքների են ենթարկում և սպանում,չէին կարող մնալ այդ գյուղում,եթե այն վերահսկվեր ազերիների կողմիցա,ապա հետևություն՝գյուղը գտնվում է հայերի վերասկողության տակ...Երկու օրում երկու իրարամերժ տեղեկատվություն Թալիշի վերաբերյալ նույն ադրբեջանական լրատավական կայքում...Խեղճ կոյունլուները հիմա կմոլորվեն այս ստի տարափում...
Այսօր էլ ազերիական նույն ԶԼՄ-ն մի լուսանկար է զետեղել,որով ևս փորձում է շփոթության մեջ քցել բոլորին և հատկապես մոլորված կոյունլուներին...Լուսանկարում պատկերված մարդասպան Ռամիլ Սաֆարովը ճողոպրել է "ՖԻԶՈՒԼԻ" ճանապարհային ցուցանակի վրա,որի հետևում խաղողի անմշակ այգի է...Ու դա Ֆիզուլին է...Իսկ նյութը վերնագրված է՝"Ռամիլ Սաֆարովը հասավ Ֆիզուլի"(տես՝ լուսանկար 2)...Երեկ՝Թալիշ,այսօր՝Ֆիզուլի,վաղը կլինի երևի Աղդամը և այսպես շարունակ..."Ցուցանակային" պատերազմը մեծ թափ է հավաքում...Այսպիսի պրիմիիվություն մեր միջին օղակի դպրոցանաններն իրենց թույլ չեն տա...Տեսնե՞ս Ֆիզուլիից քանի կոլոմետր հեռավորության վրա են այս քարոզչական "ֆոտոսեսիան" արել...
Անհաջող ավարտված բլից-կրիգն էլ ավելի է սրել Ալիևի հոգեկան վիճակը...Հաղթանակներ են նրան պետք...Իսկ քանի որ չկա,ենթականերն այն հնարում են...twitter-յան Ռեմբոն դեռ գոհ է...Այսպես եթե շարունակվի,ապա Ալիևը մինչև Անտարկտիդա կհասնի...

Գագիկ Համբարյան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ