ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը Քիմ Քարդաշյանին հորդորել է չմիջամտել պատերազմին

Մ. Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Քիմ Քարդաշյանին խնդրել է դադարեցնել սոցցանցերում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեկնաբանությունները: Հարցազրույցներից մեկում դեսպանն այդ մեկնաբանությունները համարել է անտեղի, իսկ Քարդաշյանին բնորոշել է որպես «քաղաքականապես անտեղյակ անձ, ով պետք է սահմանափակվի իր ռեալիթի-շոուներով զբաղվելով»: Առնվազն զավեշտալի է, որ նման հայտարարություններ է անում մի երկրի պաշտոնական ներկայացուցիչ, որը պատերազմն ու քաղաքականությունը վերածել է հենց ռեալիթի-շոուի, ընդ որում՝ այնպիսի մասշտաբների շոուի, որի մասին Քարդաշյանները կարող էին միայն «երազել»:  Ինչևէ, հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Քարդաշյանն Instagram-ում հրապարակել էր արցախյան պատերազմից մի լուսանկար, որը հավաքել էր ավելի քան 530 հազար հավանում և ավելի քան 133 հազար մեկնաբանություն: Բնականաբար, այդ քննարկումներում ամենաակտիվը հայերն ու ադրբեջանցիներն էին: Քարդաշյանն Instagram-ի ամենավարկանիշային օգտատերերից է՝ 66,3 միլիոն բաժանորդներով:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ