ՀՀ-ն պետք է հրաժավի այդ « կործանարար զորքից »

Պուտինի այսօրվա հայտարարությունը, թե Ռուսաստանը Թուրքիայի հետ գտնվում է բարեդրացիական հարաբերություններում` նոտա էր ուղված Հայաստանին:
Պուտինն իհարկե, Հայաստանին համարում էր Ռուսաստանի համար կամազուրկ երկիր, որը կատարելու է այն, ինչ կասի Ռուսաստանը (ինչպես ՀԽՍՀ-ի ժամանակ ):
Սակայն վերջին շրջանի լարվածությունը, ՀՀ նախագահի թույլ ակնարկները այն մասին, որ ՌԴ սխալ քաղաքականություն է վարում իր « դաշնակցի » նկատմամբ, վտանգի ազդակներ հղեցին Կրեմլին:
Եվ այս հայտարարությամբ, Պուտինը ուզում է ցույց տալ, որ եթե նույնիսկ կորցնի Հայսատանին, ունի համապատասխան լծակ տարածաշրջանում իր ազդեցությունը ոչ միյայն չթուլացնելու, այլ նաև ավելացնելու: Այն, որ Պուտինը փորձում է սիրաշահել Թուրքիային, ապացուցեց նաև ՌԴ արձագանքը Ադրբեջանի Էսկալացիայի փորձին:
Այն Հայաստանի համար ոչ միյայն աննպաստ էր, այլ նաև որոշ առումով հակահայկական: Դրա ապացույցներից մեկը զենքի վաճառքը հիմնավորելու համար Մեդևեդևի հայտարարությունն էր, թե իբր Ռուսաստանը զենք է վաճառում երկու կողմին էլ, որպեսզի վերահսկի սպառազինությունների հավասարակշռությունը: Այս հայտարարությունը լիովին անհիմն է, քանի որ հենց Ռուսաստանը Ադրբեջանին վաճառած զենքի ծավալով, խախտել է այդ հավասարակշիռ վիճակը:
Նաև Ռուստանը բարձր մակարդակով ոչ մի անգամ չհիշատակեց Թուրքիայի գործոնն Ադրբեջանի արկածներում, մինչ դեռ դա ակնհայտ է : Իսկ մի քանի ամիս առաջ Ռուսաստանի համար « ամեն ինչում » մեղավոր էր Թուրքիան :
Տասնմեկ անգամ միմյանց հետ պատերազմած այս երկրներն ունեն միասնական տարածաշրջանային ծրագիր, որում Թուրքիան իբրև իրական դաշնակից, առաջ է քաշել Ադրբեջանի շահերը: Միանշանակ և' Թուրքիան, և ՌԴ տեղյակ են եղել Ադրբեջանի պլաններին և « կնիքել » են այն: Լրիվ այլ բան է, որ այդ ծրագիրը ձախողվեց:
Սակայն Պուտինն արագ մտածեց այդ ծրագրի երկրորդ տարբերակը, տալով դրան « խաղաղապահ զորքեր » անվանումը: Այս ճշմարտությունը հասկանալով` ՀՀ-ն պետք է հրաժավի այդ « կործանարար զորքից » : Այս երկու ծրագրերն էլ ուղված են ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե հայ-ադրբեջանականի լարմանը :

Սուրեն Ավդալյան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ