Միջազգային քաղաքական դաշտում կա երկու բևեռ` գործողների և ապուշների

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը երախտապարտ է հրադադարի մասին պայմանավորովածության ձեռք բերման գործընթացում Ռուսաստանի դերակատարման համար :
Ալիևը թերևս տառապում է առաջատար լինելու մոլուցքով, և այդ ճանապարհին բացահայտում, որ միջազգային քաղաքական դաշտում կա երկու բևեռ` գործողների և ապուշների : Ալիևը վստահորեն գլխավորում է երկրորդ խումբը : 
Իսկ ինչ է նշանակում ապուշության այս դրսևորումը, ինչ է նշանակում խոսել մի հրադադարի մասին, որի հաստատումից մի քանի ժամ հետո, ինքդ խախտում էս այն :
Հայկական երկու կողմերի, և շահագրգռված կողմերի համար ի սկզբանե գաղտնիք չէ, որ տարածաշրջանում ագրեսիվ վարք դրսևորող երկու երկիր կա, եղբայրներ` Թուրքիան և Ադրբեջանը : Այս սրացումը ևս նրանց դե ֆակտո կազմած կոալիցիայի գործն է : Ինչ է նշանակում շնորհակալություն հայտնել հրադադարի ռեժիմի վերականգնման համար, երբ այն հենց Ալիևի հրամանով է խախտվել .
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանական երազանք-ծրագիրը ձախողվել է : Ալիևը հույս ուներ մեծաթիվ տանկերով կոտրել ՊԲ դիմակայությունը, սակայն այդ նույն տանկերը ՊԲ-ն կոտրեց Ալիևը գլխին : Հետո սկսեց թերանալ նաև երկար նախապատարաստած քարոչամեքենան… Ալիևը սկսեց հուսահատորեն ավելացնել ռազմատեխնիկան ու տրամաչափերը, սակայն դա ևս իչիկ դարձավ :
Եվ երբ հնարավորություն ընձեռնվեց հանդիպել Լավրովի հետ` Ալիևը դուրս եկավ ինքնակառավարումից, ու իր խոսքով հակասեց իրեն :
Այս պարագայում, երբ բոլորին հայտնի է նախահարձակ կողմը, Ալիևն իր խոսքով ընդունեց իր և իր որդեգրած քաղաքականության պարտությունը :
Սակայն իհարկե նա դա արեց անկախ իր կամքից, ըստ նրա` այդ շնորհակալական խոսքը փաստում է Հայաստանի նախահարձակ լինելը : Սակայ ռազմադաշտում ամեն ինչ պարզվել ու պարզվում է, քանի որ հայտնի է` հարձակվող կողմն ավելի շատ զինտեխնիկա է նետում դաշտ, իսկ դա այժմ ակնհայտ է :
Մեկ այլ փաստ է այն, որ Ադրբեջանն ակտիվորեն խոչընդոտում է միջազգային լրատվամիջոցների աշխատանքն այդ երկրում, քանի որ հաղթանակած, կամ տուժած կողմը թաքցնելու բան չունի :

Սուրեն Ավդալյան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ