Ռուսաստանը դաշնակի՞ց

Ռուսասստանը բազմիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ Հայաստանն իբր իր համար կարևոր ռազմավարական դաշնակից է, սակայն հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանը իր համար հումք է :
Հայ-ադրբեջանական վերջին ռազմական լարումը հերթական անգամ փաստեց այս միտքը .
« Չկան մշտական ընկերներ, կան մշտական շահեր » :
Այս իրողության պայմաններում ՀՀ դիվանագիտությունը պետք է ապացուցեր Հայաստանի կարևորությունը ՌԴ համար, սակայն լուրջ քայլեր չեղան :
Սահմաանային լարվածության խթաններից մեկը հենց ՌԴ անորոշ դիրքորոշումն է : Ինչու է Ռուսաստանը մոտ 3մլրդ-ի զենք վաճառում ռազմատենչ երկրի, որովհետև այդ երկիրն իրավամբ լավ շուկա է Ռուսական զենքի համար : Կարելի է զենք վաճառել երկու կողմին, և պատերազմի դեպքում ստանձնել խաղաղապահի դեր, որպեսզի արժանանալ ծափահարությունների : Զենք վաճառել Ադրբեջանին նշանակում է պատերազմ հրահրել :
Հենց այդպիսի քայլ է Ռուսաստանի` խաղաղապահ զորքեր բերելու ցանկությունը :
Եվ վերջապես եթե ՀՀ-ն Ռուսաստանի բարեկամն է, ապա ինչու չեղան բարեկամական հայտարարություններ բարձր մակարդակով` ի նպաստ Հայաստանի դիրքորոշման :
Դա նշանակում է, որ Ռուսաստանին ձեռնտու է այս իրավիճակը, և եթե սկսվի լայնածավալ (հայտարարված) պատերզմ մենք կարող ենք չակնկալել ՌԴ ազդեցիկ օգնություն, ինչպես ժամանակին սպասում էինք « կարմիր բանակին » :
Եվ ի վերջո Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է հիշեն .
« Պատմությունը չի փոխվում, փոխվում են գործող անձիք » :
Մենք էլ, հետևելով այդ սկզբունքին, պետք է հույսեր չկապենք այլոց հետ, և պետք է դադարենք « հումք » լինել :

Սուրեն Ավդալյան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ