Ղարաբաղի շրջակա տարածքներն ազատել` Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու հետ միաժամանակ. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ծավալուն հարցազրույց է տվել «ТАСС» լրատվական գործակալությանը: Նա հայտնել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերի միջև Մոսկվայում ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն: Նա արձանագրել է, որ հրադադարի ռեժիմն այժմ ընդհանուր առմամբ պահպանվում է: Լավրովը մանրամասնել է, թե ինչ բանակցություններ է վարել Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Հիմա գլխավոր խնդիրը բռնությունների նոր ալիք թույլ չտալն է: Կարևոր է վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրագրված էին դեռևս 3-4 տարի առաջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարություններում, երբ հանդիպումներ էին անցկացվում մեր երկրների նախագահների մասնակցությամբ»,- ասել է Լավրովը` հավելելով, որ քննարկվել են նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վստահության միջոցների վերականգնման, դիակների, գերիների փոխանակման հետ կապված հարցեր:

Առավել մանրամասն` araratnews.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ