Ինչու ԱԺ պատգամավորները չեն դիմում ՀՀ նախագահին Արամ արք. Աթեշյանին "պերսոնա նոն գրատա" ճանաչելու համար

Երեկ վերլուծաբան Սարգիս Հացպանյանը մամուլի ասուլիսի ժամանակ, ի շարս այլ խնդիրների եւ բացահայտումների, բարձրաձայնեց, որ ՀՀ ԱԺ արդեն քսանութ պատգամավորենր իրենց ստորագրությունն են դրել այն նախաձեռնության ներքո ի աջակցություն, որով փորձ է արվում կանխել Կ. Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մուտքը Հայաստան: Հիշեցնենք, որ համայն հայությունը Հայաստանում եւ Սփյուռքում վրդովվէլ է Արամ Աթեշյան արքեպիսկոպոսի` Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանին ուղղված նամակից, որով վերջինս իր ափսոսանքն էր հայտնում այն բանի համար, որ Գերմանիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: 

Այս օրերին իհարկե եղան տարբեր կարծիքներ, որոնք արտահայտվեցին ամենատարբեր անձանց եւ խմբերի կողմից, թե Հայաստանում եւ թե Սփյուռքում: Սակայն կարեւորագույն քայլը, ըստ ամենայնի ՀՀ ԱԺ պատգամավորների այս ստորագրություններն են: Ինչու: Որովհետեւ ՀՀ ԱԺ պատգամավորները որպես երկրի օրենսդիր մարմնի անդամներ կարող են այս հանրագրով դիմել Հայաստանի Հանրապետության նախագահին` դիմումով, որ վերջինս Կ, Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, /ավազանի անունով Հարություն կամ Արթին Աթեշյան/, ճանաչի "պերսոնա նոն գրատա"` "անցանկալի անձ" Հայաստան պետության համար, որով նաեւ կփակվի նրա` հայաստան մուտք գործելու բոլոր հնարավորությունները: Եթե զուտ իրավական գործընթացի մասով դա ՀՀ ԱԺ գործառույթն էլ լինի, ապա կարելի է, որ ՀՀ ԱԺ-ն սկսի այդպիսի մի գործընթաց: Ի վերջո այստեղ դիվանագիտական ոչ մի սկանդալի հարց չկա: Թուրքիայի հետ այն է, Էրդողանյան Թուրքիայի, Հայաստանը չի ունեցել եւ չունի դիվանագիտական որեւէ առնչություն, հետեւաբար Թուրքիայի որեւէ պաշտոնյայի անցակնալի անձ ճանաչելը մեծ կորուստ չի լինի Հայաստան պետության համար:Իսկ, որ նման հանրային պահանջ կա, կարծես թե հասկանալի է բոլորին:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ