Թուրքիան Ասադին այլևս թշնամի չի համարում

ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիան կտրուկ փոխել է իր դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բ.Ասադի վերաբերյալ...Եթե մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի բռնապետ Էրդողանը շարունակում էր հայտարարել,որ Սիրիայի նախագահը պետք է հեռանա,ապա այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է...Այսօր,Reuters-ին տված հարցազրույցում Թուրքիայի փոխվարչապետ Նուրեդին Ջանիկլին ասել է,որ մոտակա օրերին Թուրքիայի և Սիրիայի միջև տնտեսական հարաբերությունները կընդարձակվեն,և որ դրանք հիմնված կլինեն Սիրիայի ժողովրդի և իշխանությունների հետ համագործակցության վրա...Քիչ առաջ էլ Hurriyet-ը տեղեկություն տարածեց,ըստ որի՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է,որ Բ.Ասադը կարող է մնալ Սիրիայի նախագահ անցողիկ ժամանակաշրջանում...Իսկ France-Presse-ին տված հարցազրույցում Յըլդըրըմը կիսվել է Սիրիայի ապագայի վերաբերյալ Անկարայի տեսակետով..."Թուրքիան մտադիր է մոտակա կես տարվա ընթացքում ակտիվացնել իր գործողությունները Սիրիայում խաղաղության հաստատման համար..Թուրքիան իր ջանքերը կուղղի երկրի էթնիկ բանաժումը կանխելու համար,հատկապես քրդերի այն հավակնությունների դեմ,երբ վերջիններս ցանկանում են վերահսկողություն հաստատել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանակից շրջանների նկատմամբ...",-հայտարարել է Յըլդըրըմը... 

Այսպիսով կարելի է փաստել,որ Էրդողանի և Դավութօղլուի նեոօսմանիզմի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ ևս ձախողվեց...Էրդողանին ոչ միայն չհաջողվեց ի կատար ածել իր վաղեմի երազանքը՝թուրքերի վերահսկողության տակ վերցնել Հալեպը,այլ ընդհակառակը...Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերին ոչ միայն հաջողվեց կանխել Թուրքիայի կողմից հովանավորվող բազմաթիվ ահաբեկչական խմբերի հարձակումները քրդաբնակ շրջանների վրա,այլև, հակահարված տալով, էլ ավելի մեծացնել քրդերի կողմից վերահսկվող տարածքները Թուրքիայի հետ սահմանագոտում...Սիրիայի քրդերին նաև հաջողվել է ինքնավարություն ձեռք բերել իրենց կողմից վերահսկվող տարածքներում,որը դե ֆակտո անկախ Իրաքյան Քրդստանից հետո կարելի է համարել երկրորդ քրդական "պետությունը" տարածաշրջանում...Անկարայում շատ լավ գիտակցում են,որ Իրաքի և Սիրիայի քրդերի ինքնավարությունը և ինքնորոշումը մեծ վտանգ է ներկայացնում նաև Թուրքիայի համար,որտեղ ավելի շատ քուրդ է բնակվում,քան Սիրիայում,Իրաքում և Իրանում միասին վերցրած...Ընդամենը ժամանակ է պետք,որ Թուրքիայի քրդերը, դասեր քաղելով իրենց իրաքցի և սիրիացի համերկրացիներից, ևս անկախանան,իսկ հետագայում միավորվեն մեկ պետության մեջ...Այստեղ կարևոր է նաև Իրանի դիրքորոշումը... 
Հիշեցնեմ,որ քրդերին Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում օգտագործում են և՛ՌԴ-ն,և՛ ԱՄՆ-ն...Սակայն հիմա իրավիճակը կտրուկ փոխվում է...Պուտին-Էրդողան սիրախաղից կարող ենք տուժել ոչ միայն մենք՝հայերս,այլև քրդերը...

Գագիկ Համբարյան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ