Սկսվում են նոր սիրախաղեր ․ Սուրեն Ավդալյան

Ռուսաստանը սկսում է քաղաքական նոր, բայց արդեն ծանոթ խաղ  ․


Պուտինն արդեն հանդիպել է Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հետ, դե իսկ հաջորդը ՀՀ նախագահ Սարգսյանն է ։ Պուտինը Ալիևի և Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ իր ելույթում անկախ իր կամքից խոստովանեց, որ փակ դռների 
հետևում խոսելու են նաև ՀՀ-ի մասին, երբ ։ " Իրան " բառի փոխարեն կիսատ արտաբերեց " Հայաստան "-ի մի քանի տառը ։


Հանդիպման ընթացքում քննարկվել է Հյուսիս - հարավ երկաթգծի կառուցումը, որն անցնելու է Ադրբեջանի և Իրանի տարածքով ։ Սա քայլ էր դեպ ՌԴ տնտեսության բարելավում, որը կարելի է համարել Եվրոպային հայտարարված " շախ " ։ Իսկ ի՞նչ է տալու Պուտինն ի պատասխան ․
  1.  Խոսվել է Ադրբեջանին նոր և ԲԱՐՁՐՈՐԱԿ զինաքանակտրամադրելու մասին, որի վրա ըստ մասնագետների Ադրբեջանը կկարողանա ծախսել մի քանիհարյուր միլին ։
  2. Հնարավոր կտրուկ առաջընթաց ԼՂՀ հակամարտության կարգավորման Պուտինյան տարբերակում ( որի գոյությունը նա ամեն կերպ հերքում էր հանդիպումից առաջ ) ինչն էլ հղի է անցանկալի մի շարք իրավիճակներով ։
  3.  Իրանն էլ իր հերթին պատժամիջոցների վերացումից հետո հնարավորություն կստանա մերձանալ Թուրք-ադրբեջանական եղբայրական դաշինքին և նույնիսկ դառնալ նրա անդամ ։



ՀՀ տեսանկյունից

Հիմա այս երեք կետերը դիտարկենք ՀՀ շահերի տեսանկյունից ։
Եթե Ռուսաստանը նոր զինաքանակ է ուղարկելու Բաքու, ( ընդ որում շեշտադրված որակով ) ապա դա նշանակում է, որ Ապրիլյան դեպքերից հետո քիչ թե շատ նորացման կարիք ունեցող Ադրբեջանական բանակը թարմացնելով Պուտինը պատրաստվում է նոր կայծ վառել ԼՂՀ- Ադրբեջան-Հայաստան սահմաններին ։ ՀՀ-ն ԼՂՀ-ի հետ միասին գոնե պետք է ցույց տա, որ դժգոհ է ։

Պուտինյան հայտնի ստերից մեկն էլ այն է, որ Կրեմլը " փաթեթ " չի ներկայացնելու հակամարտող երկրներին ։ Շաերը այդ փաթեթից ակնկալում եմ իրական լուծում, սակայն դա միյայն հակամարտությունը երկարաձգելու միջոց է լինելու, քանի որ " երկկողմանի զիջումներ " չեն լինում, իսկ դա ներկա հակամարտությունը նոր փուլ կմտցնի, ուրիշ ոչինչ ։ Սա հիշեցնում է այս հակամարտության սկիզբը, երբ այն ստեղծեցին, ու բացիթողի մատնեցին հետգա սերունդներին ընդառաջ ։

Դե իսկ Իրանն այստեղ ուղակի անհրաժեշտ դետալի դեր է կատարելու, որպեսզի Պուտինի " դրաման " կատարյալ ստացվի ։ Փոխարենը Իրանը կարող է մերձանալ Թուրքիայի և
Ադրբեջանի հետ, ինչը սակայն ժամանակավոր կլինի ։ 


" Թուրքական հոսանք " - ի կապանքներ

Շարունակելով սիրախաղերը, Պուտինն անցավ երկրորդ հատվածին ։
Պատմության մեջ ամենադրամատիկ զույգերից մեկը՝ Թուրքիան և Ռուսաստանն են, դա հաստատվեց նաև մեր օրերում ։ Դեռ մի քանի ամիս առաջ, Պուտինը խոսում էր այն մասին, որ երբեք չեն մոռանա և ների Թուրքիային, իսկ այսօր մի քանի րոպեում Էրդողանն ու Պուտինը իրար դիմեցին ամենաջերմ բառերով ։
Խոսելով արդեն անհույս թվացող գազատարի մասին, Պուտինը վստահություն հայտնեց, որ ամեն դեպքում չորս հատվածներից առաջինն անկասկած կառուցվելու է, քանի որ դա անհրաժեշտ է եղբայր Թուրքերին ։ Մնացած երեք հատվածների մասին վստահություն չհայտնելով Պուտինն ասաց, որ դրանց կառուցումը կախված է երրորդ կողմ հանդիսացող Եվրոպայի համաձայնությունից, ինչի առիթով Էրդողանն ասաց, որ կանի ամեն ինչ այդ ուղությամբ առաջընթացի հասնելու համար, և վստահ եմ, որ Թուրքիան դա անելու համապատասխան միջոցներ ունի ։ Կողմերը վստահություն հայտնեցին նաև " ԱԿԿՈՒՅՈՒ " ատոմակայանի կառուցման վերաբերյալ ։ Սա երկկողմանի շահավետ գործարք է՝ Պուտինը մտնում է Եվրոպա, իսկ Էրդողանն ստանում է անհրաժեշտ գազի կեսից ավելին ։
Թուրքիայում նորից հնարավոր կլինի տեսնել ռուս տուրիստների, և կվերսկսվի բիզնես գործընկերությունը ։
Եթե Պուտինը գազ է տրամադրում Թուրքիային ապա այդ կերպ շեղում է նրա ուշադրությունը Եվրոպայից, և եթե արդեն թուլացած ԵՄ-ը ընդունի Ռուսական գազը ապա դա կլինի Եվրոպայի պարտություն՝ " Մատը " ։ Փաստորեն " Թուրքական հոսանք "-ի կապանքները բավական ամուր էին, և անգամ համազգային վիշտն ու վիրավորանքն ի զորու չեղան քանդել այն ։

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ