Ով կհաջորդի Քարիմովին, արդյոք սկսվել են գահակալական պայքարն ու ինտրիգները Ուզբեկստանում

Հակասական տեղեկությունները Ուզբեկստանի նախագահի ողջ կամ մեռած լինելու հետ կապված մի կողմից, եւ պաշտոնական տեղեկատվության սակավությունը մյուս կողմից բավական լուրջ հիմքեր են տալիս, որ միջինասիական այս երկրում լիովին հնարավոր է սկսվեն ներքին գահակալական կռիվներ եւ ինտրիգներ: Հիշեցնենք, որ Ուզբեկստանի առաջին եւ միակ նախագահը դեռ օգոստոսի 27-ին, ըստ ունեցած տեղեկությունների՝ ուղեղի կաթված էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Ապա արդեն Քարիմովի դուստրը` Լոլան հայտարարեց պաշտոնապես որ հոր մոտ առկա է ուղեղի արյունազեղում: Օգոստոսի 29-ին «Ֆերգանա» լրատվական գործակալության հաղորդումից հայտնի դարձավ, որ տեղական ժամանակով կեսօորից անց ժամը երեքին Քարիմովը մահացել է:
Պաշտոնական Տաշքենդը հերքեց մահվան լուրը: «Ֆերգանա» գործակալությունը պահանջեց ցուցադրել Քարիմովին կամ հրապարակել վերջինիս բժշկական եզրակացությունը: REGNUM-ն էլ հայտնեց, որ օգոստոսի 29-ին ձերբակալվել է երկրի փոխվարչապետ Ռուստամ Ազիմովը: Մինչ այս, ռուսական РИА Новости-ն եւ «Ինտերֆաքսը» հանդես եկան Քարիմովի մահվան մասին լուրերի հերքմամբ՝ հայտարարելով, որ Քարիմովը չի մահացել, գտնվում է հիվանդանոցում, եւ վիճակը կայուն է, թեեւ՝ ծանր: Ազիմովը երկրի փոխվարչապետն է 2000 թվականից եւ ղեկավարում է կառավարության տնտեսական բլոկը: Ըստ տեղեկությունների՝ նրան տնային կալանքի տակ են առել: Այս ձերբակալությունը քաղաքագետներին հիմք է տվել մտածելու, որ Տաշքենդում սկսվել են գահակալական կռիվները, քանի որ Ազիմովը համարվում էր Քարիմովի գահաժառանգներից մեկը: 78-ամյա Քարմովը հետխորհրդային տարածքի ամենից երկարակյաց ղեկավարներից է: Վերջինիս իրավահաջորդի կամ գահաժառանգի մասին խոսակցությունները, սակայն վաղուց էին շրջանառվում՝ կապված Քարիմովի առողջական վիճակի վատացման հետ, թեեւ պաշտոնապես չէր հաստատվում, որ զառամյալ նախագահն ունի առողջական խնդիրներ: Կարելի է ասել՝ Քարիմովի հոսպիտալացման լուրը նույնիսկ անակնկալ էր Տաշքենդի համար:

Առավել մանրամասն՝ Hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ