Սա խաղ է ԼՂՀ-ի հետ. Սուրեն Ավդալյան

Մինչ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան, արդեն  իսկ պարզ էր, որ ոչ մի դրական տեղաշարժ այդ հանդիպման արդյունքում ակնկալել չի կարելի .



ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հանդիպեց իր Ռուս կոլեգայի՝ Պուտինի հետ : Շահագրգիռ կողմը, ըստ ռուսական աղբյուրների, եղել  է ՌԴ-ն, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանից այլ բան, քան հերթական թելադրանքը սպասելն անիմաստ էր ( հաշվի առնելով վերջին զարգացումները ՀՀ-ում և հայ-ռուսական հարաբերություններում ) : 

Պուտինն անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրին, ասել է. " Ռուսատանը ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ, և երկու երկրների համար ընդունելի ճանապարհով, և Ռուսաստան կարող է հանդես գալ որպես ԼՂՀ-ում անվտանգության երաշխավոր, դրան կարող են նպաստել նաև ԵԱՀԿ ՄԽ այլ երկրներ ... " : Ի՞նչ է դա նշանակում .

Քանի որ ՀՀ-ն ՌԴ-ի համար հետաքրքրություն է ներկայցնում միյայն ռազմաբազաներ տեղադրելու համար, իսկ դա գաղտնիք չէ, դա նշանակում է, որ Ռուսաստանն ուղակիորեն խոսում է տարածքներ հանձնելու մասին, իսկ դա պետք է արվի քայլ առ քայլ : Առաջին քայլը կլինի խաղաղապահ զորքերի տեղակայումը ԼՂ-ում, որի մասին արդեն վաղուց է խոսվել, իսկ հետո մի քանի շրջաններ ուղակի կանցնեն Ադրբեջանի հսկողության տակ, իսկ ամենատարրական պատճառն այն է, որ Ադրբեջանն այժմ ավելի քան կարևոր է Ռուսաստանի համար, իսկ տարածքների հանձնումը Ռուսաստանում հին ավանդույթ է : Դե իսկ Հայաստանը չի ըմբոստանա, քանի որ վերոնշյալ ռազմաբազաների առկայությունը ոչ պակաս կարևոր է հենց Հայաստանի համար : Պուտինը թույլ չի տա խնդրի ռազմական լուծում, քանի որ ակամայից հարվածի տակ են հայտնվելու իր ռազմաբազաները, իսկ դրանք ՀՀ-ում այլ նպատակի համար են : Պուտինը նաև հասկանում է, որ տարածքների հանձնումով հարվածի տակ չի դնի զենքի վաճառքը երկու կողմերին :

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ