Անկախ ամեն տեսակ կարծիքներից, սիրում եմ ԲՈԼՈՐԻՆ

                               

AIONA-ն զրուցել է սկսնակ կատարող,  Գյումրեցի՝ Խ․ Մխիթարյանի հետ ․

 — Ե՞րբ եք բացահայտել ձեր տաղանդը .

 - Նախ, շնորհակալ եմ հրավերի համար :  Մանկուց սիրել եմ երգել, եվ արդյունքում  որոշել եմ խորացնել իմ նորատունկ  կարողությունները, ավելի ուղղորդված կերպ :

 —Կհշե՞ք ձեր առաջին քայլերը .

 - 
Առաջին քայլերս երգի ասպարեզում կատարել  եմ տանը, հարազատների ու բարեկամների  ներկայությամբ : Նրանք իմ առաջին լսարանն են եղել :

Ո՞վ է եղել ձեր առաջին ուսուցիչը

- Իմ մայրը, նա սովորեցրել և սովորեցննում է երգի արվեստը : Կարծում եմ դեռ երկար եմ սովորելու նրանից, և հետևելու եմ բոլոր խորհուրդներին :

- Ո՞վ է եղել ձեր առաջին քննադատը .

Դեռևս չեմ հանդիպել իմ քննադատին :

- Իսկ ինչ եք կարծում, դա լա՞վ է, թե վատ զարգանալու համար .

Յուրաքանչյուրն ազատ է ընտրություն կատարել : Պատրաստ եմ հաշվ նստել ցանկացած կարծիքի հետ : Իսկ անքննադատ կարիերան լավ է, թե վատ, դեռ չեմ կարող ասել :

Ինչո՞վ եք զբաղվում այժմ .

- Աշխատում եմ նոր երգի վրա : Դա կլինի անակնկալ և իմ ընտանիքի, և լսարանի համար :

- Ի՞նչ կցանկանաք փոխանցել ձեր լսարանին .

- Անկախ ամեն տեսակ կարծիքներից, սիրում եմ ԲՈԼՈՐԻՆ : Հուսով եմ հանդիպել շուտով :

Վերջում Խորենը հաջողություն մաղթելով մեզ, ասաց, որ հանդիպելու ակնկալիքով լի է և շնորհակալ է AIONA-ի ողջ անձնակազմին :

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ