Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց դրա համար ժամանակ և համբերություն է հարկավոր. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց ոչ հաջորդ տարի, դրա համար «ժամանակ և համբերություն է անհրաժեշտ», գրում է РИА Новости-ն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը Վրաստանում են գտնվում երկօրյա այցով:

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեր բաց դռների քաղաքականության արդյունքն է… Դաշինքի անդամները հայտարարել են Բուխարեստում, որ Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մենք միշտ ասում ենք թեկնածու երկրներին, որ անդամակցության համար ժամանակ և համբերություն է հարկավոր: Մենք հասկանում ենք, որ դուք ցանկանում եք հնարավորինս արագ դառնալ անդամ: Մենք, սակայն, չենք կարող ասել, որ Վրաստանը կդառնա անդամ հաջորդ տարի, սակայն վստահեցնում եմ, որ դուք ճիշտ ճանապարհի վրա եք և շատ արդյունքների եք հասնում ինտեգրման ճանապարհին»,- հայտարարել է Սթոլթենբերգը Թբիլիսիում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Աղբյուր՝ Tert.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ