Հակամարտության կարգավորման հարցը Կաթոլիկ Եկեղեցու գործը չէ. Սուրբ Աթոռի Բաքվի ներկայացուցիչ

Սուրբ Աթոռը գտնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը խաղաղ բանակցային եղականով: Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի` Բաքվի օրդինարիուս Հայր Վլադիմիր Ֆետեկեն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Կաթոլիկ եկեղեցու գործը չէ: Այն պետք է լուծեն քաղաքական գործիչները»,- մասնավորապես ասել է Սուրբ Աթոռի ներկայացուցիչը` ընդգծելով, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը կողմնակից է ամբողջ աշխարհում խաղաղ բանակցային եղանակով հակամարտությունների կարգավորմանը: «Նորին Սրբությունը գտնում է, որ պատերազմը նոր բռնությունների առիթ կարող է դառնալ»,- ասել է Հ. Վլադիմիր Ֆետեկեն եւ հավելել՝ կարեւոր է, որ որոնվեն եւ գտնվեն դիվանագիտական հնարավորություններ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասով:  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելելու է Բաքու` Կովկասյան իր երկրորդ Առաքելական այցելության շրջանակներում: Արդեն իսկ հայտնի է Նորին Սրբության այցի գրաֆիկը: Ուշագրավ է, որ Սրբազան Քահանայապետը չի այցելելու Խոջալուի, այսպես կոչված, ցեղասպանության հուշահամալիր:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ