ԴԱԴԱՐԵՑՆԵ՛Լ քարոզարշավը ․

ՏԻՄ 2016 քարոզարշավը Գյումրիում թևակոխեց բեկումնային փուլ ։

Իրենց տան նկուղում սպանված գտան Վարդևան Գրիգորյանի որդուն ։ Հաշվի առնելով այն, որ թերևս անսպասելիորեն Գրիգորյանն առաջին համարով առաջադրվեց որպես Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու, ապա կարելի է ասել, որ սպանությունն ունի քաղաքական երանգներ ։

Իսկ ո՞ւմ " ոտքն էր տրորել " Վ․ Գրիգորյանը ․
Պարզ է, որ առանց այն էլ ընդիադիր Գյումրիում այլ խնդիրներից զերծ մնալու համար ՀՀԿ-ին պետք էր անպայման քաղաքապետի դերում տեսնել հենց Հանրապետականի ցանկացած քաղաքական ֆիգուրին, իսկ Գյումրիում այդպիսին Սամվել Բալասանյանն է։ Մինչև Գրիգորյանի առաջադրումը, թվում էր, թե քաղաքապետի ամենա հավանական թեկնածուն Բալասանյանն է ։ Սակայն հաշվի առնելով Գրիգորյանի հեղինակությունը, դժվար չէ ենթադրել, որ նրա թեկնածությունը կարող էր փուշ դառնալ ՀՀԿ-ի և Բալասանյանի կոկորդում ։

Մինչև տղայի սպանությունը, Գյումրիում անհայտ անձիք տեղադրել են պաստառ, որի վրա պատկերված է եղել զարեր, իսկ դրանց տակ գրված է եղել " հաջողության բանաձևը " ։
Դա ուղված է եղել Գրիգորյանի դեմ, գուցե նաև սադրանք է եղել ։
Գուցե սպանելով տղային, փորձում են ստիպել Գրիգորյանին, ով հայտնի է " ապար " մականվամբ դուրս գալ խաղից, կամ ուղակի ժամանակավորապես նրան ենթարկել նոկ-դաունի ։
Քաղաքական կեղտոտ խաղերի արդյունքում կյանքեր են խլվում և վտագի տակ են դրվում կյանքեր, այդ իսկ պատճառով Գյումրիի լրագրողների և քաղաքացիների անունից պահնջու եմ ․ ԴԱԴԱՐԵՑՆԵ՛Լ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ : Գյումրին գերեզմանատանը փորված հերթական փոսից չի՛ շահելու, իսկ Գյուրեցին դեմ է մարդկային կյանքերի աճուրդին ։

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ