Սո՞ւտ, թե պարզ հաջորդականություն

Haqqin.az-ը վկայակոչելով Azeri Defence-ն հաղորդում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են միյասին սկսել հրթիռային համակարգերի ստեղծում (օդային և ցամաքաօդային ) ։ Ասվում է նաև, որ այդ մասին ամաձայնագիրը երկու երկրների միջև արդեն ստորագրվել է ։

Եթե հավատանք Ադրբեջանական քարոզչամեքենայի մասնիկ կազմող կայքին, ապա այս ծրագիրը կարող է երեք բան նշանակել ․

1. Ռուսաստանն ուղակի գումարներ խնայելու և գործընկերային նպատակներով որոշել է " օգտվել " Ադրբեջանի փողերից, և հենց այդ պատճառով է, որ ծրագիրն արվու է ամենահարմար տարբերակ հանդիսացող Ադրբեջանի հետ ։

2. Իսկանդերները Հայաստանին տալուց հետո, Ռուսաստանն այս ծրագիրն անում է, ելնելով Ադրբեջանի հիստերիայից, այսինքն՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանը կողմնապհություն չի անում, և այս ծրագիրն ուղված է կողմերի միջև հավասարակշռությունը պահպանելուն ։

3. Երրորդ տարբերակն այն է, որ երկու կողմերին զինելով, Ռուսաստանը պատրաստում է Հայ (ղարաբաղ)-Ադրբեջանական նոր պատերազմ, որը կլինի անշուշտ քեմալաբոլշևիկյան մերձացման պատմության կրկնություն ։

Եթե նոր վարչապետը Ռուսական կամակատար չէ, ապա պետք է հանձնարարի կամ անձամբ դժգոհության լուրջ նոտա հղի Ռուսաստանին, ի վերջո ցույց տալով, որ 98տարի հետո հայ դիվանագիտական միտքը դասեր քաղել է անցյալի սխալներից ։

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ