" Քեմալալենինյան " մերձեցմումը կրկնվո՞ւմ է


1920-ական թվականների քաղաքական իրադրությունը, ոչ ամբողջովին իհարկե, սակայն կրկնվում է ։
Դա մասնավորապես վերաբերում է Ռուսաստանի և Թուրքիայի " սիրային " կապերին, որոնք հաստատվում և խզվում էին դարեր ի վեր։ Ամեն անգամ, դիվանագետ թուրքերը կարողանում էին հասնել նրան, որ մերձացումը լինի  հաշիվ Ռուսաստանի շռայլ "նվերների", իսկ Ռուսաստանը այդ նվերները փնտրում էր Հայաստանում ։ Արդյունքում տուժում էինք մենք՝ հայերս, կորցնելով տարածքներ և նույնիսկ անկախություն ։
Այդպիսի սիարախաղերի արդյունք հանդիսացավ նաև այն, որ Հայաստանը հրաժարվեց Սևրի պայմանագրից, դա անշուշտ տեղի ունեցավ բոլշևիկների ճնշման և հայկական դիվանագիտության անփառունակության արդյունքում ։

Իսկ ինո՞ւ Ռուսաստանը " ցանկացավ ", որ Հայաստանը հրաժարվի այդ պայմանագրից, չէ՞ որ գրեթե ոչ մի շահագրգռող կողմ չուներ ։
Պատճառը մեկն է, դա այն պայմաններ, ըստ որի իբր Մուստաֆա Քեմալը Լենինին պիտի թույլ տար խորհրդայնացնել Թուրքիան, Լենինն էլ հավատալով Քեմալին, ստիպեց հայերին հրաժարվել Սևրի պայմանագրից, ըստ որի Հայաստանն էր տրվում մի շարք տարածքներ, այդ թվում նաև Թուրքական ։
Իսկ եթե Լենինը հասներ իր նպատակին և խորհրդայնացներ Թուրքիան, ապա նա անպայան կշարժվեր դեպի Եվրոպա ։ Իսկ Թուրքերն իհարկե այդքան հիմար չէին, որ թույլ տային դա ։
Արդյունքը եղավ այն, որ խորհրդայնացվեց սկզբից Ադրբեջանը, իսկ հետո Հայաստանը ։
Ադրբեջանի դեպքում առանձնապես ջանքեր չպահանջվեցին, իսկ Հայաստանը խորհրդայնացվեց պառակտված ներքին քաղաքականության արդյունքում ։

Հիմա գրեթե նույն վիճակն է, նորից Ռուս-թուրքական խաղ, և այս անգամ տարածքը ԼՂ-ն է, հավամական "պարգևատրվողը"՝ Ադրբեջանը ։ Մնում է սպաել Թուրքիայի "անձնական" պահանջներին և տեսնել, թե այս անգամ ի՞նչ թակարդ է լարել թուրքիան Ռուսաստանի համար ։



0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ