Դա կարող է շեղելու փորձ լինել

Ադրբեջանի նախագահ Ի․Հ․Ալիևը ասել է, որ իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը ։

" Մեզ փորձում են ստիպել, որ ճանաչենք Ղարաբաղի անկախությունը, բայց դա չի՛ լինելու ։ Քանի դեռ մենք ենք իշխանությունը, դա երբեք չի լինի, իսկ վերջին հանրաքվեն ցույց տվեց, որ մենք դեռ երկար իշխանություն կլինենք ։ Ղարաբաղը մեր պատմական հողն է, և մենք կվերադարձնենք այն ",- ահա այսպիսի ամպագոռգոռ հայտարարություն է արել Իլհամ Ալիևը, ով մի քանի ամիս առաջ ասում էր, որ պայմանավորվել են, և հեղերը վերադարձվելու են Ադրբեջանին ։

Այս հատարարությանը կարելի է նայել երկու տեսանկյունից ․

1. Ալիևը կրկին փորձում է առաջ քաշել իր տխրահռչակ թեզը Ղարաբաղի Ադրբեջանական լինելու մասին, այդպիսով փորձելով ճնշում գործադրել, և ստիպել որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արագացնեն ընթացող գործընթացը ։

Դա կարող է նաև վերաբերվել Մադրիդյան սկզբունքների և Կազանյան փաստաթղթի որոշ կետերի արագ կիրառմանը ԼՂ հակամարտության կարգավորման գործում ։ Սակայն նույնիսկ դրանց կիրառումը բավական չի լինի, որպեսզի Ալիևը Ղարաբաղը համարի վերադարձված, որովհետև դրանցում ոչ մի կետ չկա Ղարաբաղի ողջ տարածքի Ադրբեջանին կցման մասին ։

2. Տարբերակ է նաև, որ սա Ալիևի նախապատերազմյան ճառը կարող է լինել ։
Նոր պատերազմ, ճնշմանը չդիմանալու, և ելք չգտնելու արդյունքում, ահա այսպիսի սցենար, որը կարող է մշակված լինել Ալևի պատվերով ։

Ամեն դեպքում, այս հայտարարությունը անշուշտ կվնասի Ալիևի նախագահական հեղինակությանը, որովհետև ժողովուրդը երբե՛ք չպիտի տեսնի առաջնորդի հուսահատությունը ։

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ