Եվրախորհրդարանի նախագահը դատապարտել է թուրքական ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալությունը

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դատապարտել է թուրքական Cumhuriyet ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալությունը և հայտարարել է «զանգվածային զտումների» մասին, որոնք, նրա կարծիքով, քաղաքական շարժառիթ ունեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկուշաբթի օրը Ստամբուլի դատախազությունը հայտնել է, որ «Ջումհուրիյեթ» ընդդիմադիր թերթի ղեկավարությունը և լրագրողները կասկածվում են ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հետ կապերի մեջ, տրվել են նրանց ձերբակալության օրդերներ: Ավելի վաղ երկուշաբթի օրը թուրքական ԶԼՄ-ները հայտնել են «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուի ձերբակալության և թերթի ևս 13 աշխատակցի ձերբակալման վերաբերյալ դատախազության որոշման մասին:

«Մուրադ Սաբունջուի և «Ջումհուրիյեթ»-ի մյուս լրագրողների ձերբակալությունը Թուրքիայում խոսքի ազատության խախտման հարցում նշանակում է հատել ևս մեկ կարմիր գիծ»,- գրել է Շուլցը Twitter-ի իր էջում:

Նա հայտարարել է, որ հիացած է թուրք քաղաքացիների քաջությամբ, ովքեր պաշտպանում են ժողովրդավարությունը երկրում հեղաշրջման փորձից հետո:

Աղբյուր՝ Tert.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ