Մոսկվայում մարդկանց առևտի դեպք է բացահայտվել

Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել , որ Մոսկվայում քրեական հետախուզության կողմից ձերբակալվել է օրգանների տրամադրման նպատակով մարդկանց առևտրով զբաղվող հանցավոր խումբ: Այս մասին համապատասխան հաղորդագրությունը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում: Մոսկվայի հյուրանոցներից մեկում հերթական գործարքի պահին ձերբակալվել են 22-ամյա մի երիտասարդ և 23-ամյա մի աղջիկ, ովքեր փորձում էին 3 հազար դոլարով վաճառել 21-ամյա ներգաղթյալ աղջկան: «Հաստատվել է, որ չարագործները համացանցի միջոցով ծանոթանում էին ծանր նյութական պայմաններում գտնվող քաղաքացիների հետ և առաջարկում մեծ դրամական փոխհատուցման դիմաց դառնալ օրգանների տրանսպլանտացիայի դոնոր»,- նշվում է հաղորդագրության մեջ:  Փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այժմ քննություն է ընթանում խմբի հակաօրինական գործունեության մանրամասները պարզելու և այլ հանցակիցների բացահայտման ուղղությամբ: 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ