Whoscored-ը Մխիթարյանին ընդգրկել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում

WhoScored.com-ը կազմել է իր վարկածով «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակը: 30 հավակնորդների թվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա զբաղեցրել է 14-րդ տեղը: Ցուցակը կազմելիս հաշվի է առնվել մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստի միջին գնահատականը: Հենրիխի միջին գնահատականն է 7.63: Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել էր Գերմանիայի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ