Լոռու մարզում 15-ամյա աղջկան սեռական բռնության ենթարկելու համար ձերբակալվել է աղջկա քրոջ ամուսինը. ՔԿ–ն քրգործ է հարուցել



ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, անչափահասի նկատմամբ կիրառված սեռական բռնության մասին ահազանգն ստացվել է տուժածից և անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Քննության նախնական տվյալներով՝ 2001 թ. ծնված աղջիկը սեռական ոտնձգության  է ենթարկվել քրոջ ամուսնու կողմից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող: Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել  են փորձաքննություններ։

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ