ՖԻՖԱ-ն հրապարակել է Տարվա լավագույն խաղացողի կոչման 23 հավակնորդների ցուցակը



Նշենք, որ այս տարի ՖԻՖԱ-ն պարգևը կհանձնի France Football-ից անկախ։

Քվեարկությունը տեղի կունենա հետևյալ կերպ. ձայների 50%-ը կհիմնվի թիմերի ավագների ու գլխավոր մարզիչների որոշումների վրա, իսկ մնացած 50%-ըկհմնվի երկրպագուների ու 6 մայրցամաքներից 200 լրագրողներից կազմված հատուկ խմբերի հասարակական քվեարկության վրա։

Քվեարկությունը կսկսվի նոյեմբերի 4-ին ու կշարունակվի մինչև ամսի 22-ը։ Պարգևի 3 թեկնածուների անունները կհայտարարվի դեկտեմբերի 2-ին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2017 թվականի հունվարի 9-ին։

Թեկնածուների ցուցակը

1 Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա)

2 Գարեթ Բեյլ («Ռեալ», Ուելս)

3 Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս», Իտալիա)

4 Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա)

5 Կևին Դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)

6 Անտուան Գրիզման («Ատլետիկո», Ֆրանսիա)

7 Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ», Շվեդիա)

8 Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա)

9 Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա)

10 Տոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա)

11 Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան)

12 Ռիյադ Մահրեզ («Լեսթեր», Ալժիր)

13 Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա)

14 Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)

15 Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա)

16 Նեյմար («Բարսելոնա», Բրազիլիա)

17 Մեսութ Օզիլ («Արսենալ», Գերմանիա)

18 Դիմիտրի Պայե («Վեստ Հեմ», Ֆրանսիա)

19 Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ», Ֆրանսիա)

20 Ալեքսիս Սանչես («Արսենալ», Չիլի)

21 Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա)

22 Լուիս Սուարես («Բարսելոնա», Ուրուգվայ)

23 Ջեյմի Վարդի («Լեսթեր», Անգլիա)։

Նշենք, որ ավելի վաղ France Football-ը հրապարակել էր Ոսկե գնդակի 30 թեկնածուներից բաղկացած ցուցակը։

ՖԻՖԱ-ի ցուցակում՝ ի տարբերություն Ոսկե գնդակի, բացակայում են Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, Պաուլո Դիբալան, Դիեգո Գոդինը, Կոկեն, Գոնսալո Իգուաինը, Հուգո Լյորիսը, Պեպեն, Ռուի Պատրիսիուն, Արտուրո Վիդալը և Թոմաս Մյուլլերը, բայց կան Նգոլո Կանտեի, Ալեքսիս Սանչեսի և Մեսութ Օզիլի անունները։

Աղբյուր՝ Football365

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ