Սա ԵՄ-ի և ԱՄՆ-ի չհաջողված ծրագրի պատասխանն է ․ Սուրեն Ավդալյան

Ռուսաստանն այլևս Ուկրաինայից աղ չի ներմուծի ։ Այս որոշումն ընդունվել դեռևս 2014թվականին Ռուսաստանի կողմից կիրառված փաթեթային պատժամիջոցների ( ԱՄՆ, Կանադա, ԵՄ, և Ուկրաինա ) թարմացման ծրագրի շրջանակներում ։

Ուկրաինական աղը կարողանում էր բավարարել ՌԴ ներքին սպառման կարիքի գրեթե կեսը 49.1 % ։

Ռուսաստանը գնալով այս քայլին, ուղակիորեն պատասխանում է Մերկելի չհաջողված ծրագրին, որին ակտիվորեն սատարում էր ԱՄՆ-ը, Քերրի-լավրովյան ծրագրի ձախողման պատճառով, դե իսկ Ուկրաինան այստեղ հանդիսացավ ամենահարմար տարբերակ, հասկացնելու, որ Ռուսաստանը չի վախենում էմբարգոներից և շնորհիվ դրանց զարգացնելու է ներքին արդյունաերությունը ։
Այդ նպատակով արդեն սկսվել է աշխարհում խոշորագույն աղ վերամշակող ընկերության կառուցումը Ռուսաստանում ։ Ծրագրի նախնական գինը հաշվվում է մոտավորապես 5 մլրդ ռուբլի, կամ 79մլն դոլլար ։

Այս պատժամիջոցը դեռ սկիզբն է այն մեծ թնջուկի, որ Ռուսաստանը պատրաստել է այս հակառուսական դաշինքի համար ։

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ