«Բորուսիան» պատժել է Օբամեյանգին՝ առանց թույլտվության Իտալիա մեկնելու համար

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը Լիսաբոնի «Սպորտինգի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մենամարտում Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին չէին ընդգրկել հայտացուցակում (1-0) վարքագծի պատճառով,- հաղորդում է Mirror-ը։

Ըստ տեղեկությունների՝ գաբոնցի ֆուտբոլիստի հանդեպ պատժամիջոցներ կիրառեցին այն պատճառով, որ հոկտեմբերի 31-ին նա մեկնել էր Իտալիա առանց ակումբի թույլտվության։

Ավելի վաղ նշել էին գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խոսքերը խաղացողի վերաբերյալ։ Տուխելը հրաժարվել էր նշել պատժամիջոցների պատճառը, ընդգծելով, թե այդ որոշումը դժվարությամբ է ընդունել։ Այդուհանդերձ մարզիչը հավելել է, որ Բունդեսլիգայի 10-մրցափուլում «Համբուրգի» հետ արտագնա խաղում Օբամեյանգը դաշտ դուրս կգա։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին։

Աղբյուր՝ football365

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ