Մխիթարյանին հարկավոր է ավելի լավ խաղալ. Մոուրինյո

Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ֆեներբախչեի» հետ արտագնա հանդիպումից հետո(1-2) «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը գրեթե 2-ամսյա դադարից հետո խաղադաշտ է վերադարձել 61-րդ րոպեին` փոխարինելով Մարկուս Ռեշֆորդին:
«Մխիթարյանը պետք է ավելին անի: Մեր ակումբում ֆուտբոլիստներից մեծ սպասումներ ունենք: Նրա դիրքում շատ խաղացողներ կան, և մեկնարկային կազմում հայտնվելու համար Հենրիխին հարկավոր է ավելի լավ խաղալ, քան Մատան, Լինգարդը և Մարսիալը: 
Յուրաքանչյուր ղեկավարի նպատական է, որ իր թիմը հաղթի: Աշխարհի յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է ասպարեզ դուրս բերել այն ֆուտբոլիստին, ով նրա կարծիքով թիմին կօգնի հաջողության հասնել: Ես բացառություն չեմ», - ասել է Մոուրինյոն, ում խոսքերն է մեջբերում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուր՝ Aysor.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ