Ռակիտիչը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»



«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոստովանել է, թե պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» ու համագործակցել Քաղաքաբնակների գլխավոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլայի հետ։
28-ամյա խորվաթի խոսքերով, ով «Նոու Կամպ» է տեղափոխվել 2 տարի առաջ, իրեն այնքան է հիացնում Գվարդիոլայի խաղային ու մարզչական կարիերան, որ «Բարսելոնայում» 4-րդ համարը վերցրել է հենց Պեպի պատվին։
«Ինձ չի հաջողվել նրա հետ խաղալ «Բարսելոնայում», բայց երբ եկա այստեղ՝ հենց 4-րդ համարը խնդրեցի։ Դա կարևոր էր ինձ համար։
Պեպը աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն էր, իսկ հիմա նա հաջողակ է որպես մարզիչ։ Լավ կլիներ հանդես գալ նրա ղեկավարությամբ։ Եթե այդպիսի շանս չունենամ՝ նրան պարզապես մի բաժակ սուրճ խմելու կհրավիրեմ»,- Ռակիտիչին է մեջբերում Daily Mirror-ը։

Աղբյուր՝ Football365

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ