Ռուսաստանը երբեք չի ցանկացել, որ Սիրիայում մարիոնետային նախագահ լինի



Ռուսական կողմը չի ցանկանում միջամտել Սիրիայի ներքին գործերին, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ The Sunday Times-ին տված հարցազրույցում: «Նրանք, թեև Սիրիայի հարցում իրենց տեսակետն ունեն, մեզ ասում են՝ երկիրը ձերն է, դուք ավելին գիտեք: Նրանք երբեք չեն փորձել ներխուժել, մեզնից ոչինչ չեն պահանջել, մեզ չեն առաջարկել մարիոնետային նախագահ ունենալ: Նրանք տեսնում էին, որ Սիրիան միայնակ պարտվում է ահաբեկչության դեմ պայքարում և որ դա կարող է տարածվել ողջ Եվրոպայում ու աշխարհում,»,- ասել է Ասադը՝ մեկնաբանելով ռուսական զինուժի առկայությունը Սիրիայում: Ասադը նաև նշել է, որ ռուս զինծառայողները Սիրիայում են 60 տարուց ավելի, սակայն ռուս-սիրիական հարաբերությունները միշտ գտնվել են բարոյականության և միջազգային նորմերի շրջանակներում:

Աղբյուրը ` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ