Թուրքիայում հայտարարել են, որ քրդական կուսակցության պատգամավորների ձերբակալությունն օրենքի շրջանակում է

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» քրդական կուսակցության պատգամավորների ձերբակալությունն իրականացվել է օրենքի շրջանակներում։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը։

«Այսօր որոշում է կայացվել ձերբակալել «Ժողովուրդների դեմոկրատական» քրդական կուսակցության 15 պատգամավորի։ Թուրքիայում բոլորը հավասար են օրենքի առաջ: Միջոցները, որոնք ձեռնարկվում են սովորական քաղաքացիների նկատմամբ, կիրառվում են նաև պատգամավորների հանդեպ։ Անհանգստանալու կարիք չկա։ Մայիսին խորհրդարանում քննարկումից հետո պատգամավորներն այլևս անձեռնմխելի չեն», - ասել է Բոզդաղը Անկարայում լրագրողների հետ հանդիպմանը։

Աղբյուր՝ Aysor.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ