Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 մլն 800.000 եվրո



Այսօր` դեկտեմբերի 30-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստորագրել են《Գյումրու քաղաքային ճանապարհներ》 ծրագրի իրականացման համաձայնագիրը: Ծրագրի նպատակն է Գյումրիում ունենալ բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 մլն 800.000 եվրո, որից մոտ 14 մլն եվրոն վարկային միջոցներ են` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից տրամադրված, իսկ մոտ 8 մլն եվրոն` դրամաշնորհային:

Գյումրու քաղաքապետարան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ