Հարկավոր է լուծարել բոլոր կուսակցությունները, և թողնել երկուսը․ Սուրեն Ավդալյան




Հայաստանն ապրում է անթաքույց հետընթաց ։ Շատերը այդ հանգամանքը կապում են երկրի նախագահ Ս
. Սարգսյանի, Ռուսաստանի, կամ արտաքին քաղաքականութան ձախողման հետ, որոնք անժխտելի բացասական գործոններ են ։ Սակայն կա ևս մեկը, որը այս երեքի շվաքում գտնվելով քայքայում է երկիրը ։
Բազմակուսակցական համակարգը ։ Այս համակարգը գործում է շատ երկրներում, սակայն Հայաստանում սա ոչ թե « դեմոկրատ երկիր » լինելու մասին է խոսում, այլ այն  բանի որ այստող քաղաքական, քաղաքացիական փոքր ֆիգուրներ իրենց պարտքն են համարում միջամտել ներքին քաղքաքականությանը, որտեղ ամեն ինչ առանց դրանց էլ անմխիթար վիճակում է ։
Երբ յուրաքանչյուր կուսակցություն իր պարտքն է համարում պայքարել միյայն մանդատի ու գումարներ գրպանելու մասին, ապա հարյուրից ավել կուսակցությունները դառնում են հարյուր տարբեր փորձանքներ երկրի գլխին ։ Հայաստանը լինելով փոքր երկիր, ինքն իր համար հսկա խնդիրներ է ստեղծում ։

Ռուսաստանում հիմնականում գործում են երեք կուսակցություններ, իսկ արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ կենտրոնացված է մեկի շուրջ ։ Հայաստանում բոլոր կուսակցությունները իրենց պարտքն են համարում կամ ծախվել, կամ ծուռ ընդիմություն լինելու ։ Առաջինը Հայկական հիվանդություն է, որով վարաքվել ենք դեռ պատմության վաղնջական շրջաններից ։ Երկրորդը վատ է առաջինից, քանի որ սրանք նման են խարխուլ շենքի, և ոչ ոք չգիտի, թե երբ են դրանք փլվելու ։

Երկրի հիմքերից ամենակարևորը ՊՆ-ն է, որի ղեկավար նախարարը, ըստ տրամաբանության, պիտի անկուսակցական լինի, իսկ հիմա Վ
. Սարգսյանը ՀՀԿ-ական դառնալով, ևս մեկ անգամ փաստեց, որ ՀՀ-ում բացառապես ամեն ինչ մոնոպոլիզացված է ։ Հնարավոր պատերազմի դեպքում, ՊՆ-ն պետության, թե՞ կուսակցության շահերին է հետևելու ։ Այս հարցը կարող է տարօրինակ հնչել, բայց եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում իշխող կուսակցության շահերը տարբերվում են ազգայինից, ապա հարցը դառնում է տրամաբանական ։

Այս հանգամանքները, պետության համար կործանարար են ։ Իկս ի՞նչ անել ։
Հարկավոր է լուծարել ԲՈԼՈՐ կուսակցությունները, և թողնել երկուսը, այն պայմանով, որ սրանք երբեք կոալիցիա չեն ստեղծի, այս դեպքում երկուսն էլ կսկսեն աշխատել, պայքարել, իսկ արդյունքում կշահի պետությունը ։

Սուրեն Ավդալյան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ