«Դեռ շատ գոլեր եմ հեղինակելու». Հենրիխ Մխիթարյան

ManUtdMICKI


«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մամլո ծառայությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ դեռ շատ գոլեր է հեղինակելու, իսկ ամենատպավորիչ գոլերը խփելու է ապագայում:
«Մանչեսթեր Յունայթեդի» մրցավեճերին սկսել եմ հետևել Էրիկ Կանտոնայի ժամանակաշրջանում. սիրում էի նայել, թե ինչպես է նա խաղում: Նաև հետեւում էի Անդրեյ Կանչելսկիսին, սակայն գլխավոր կուռքս Ալեքս Ֆերգյուսոնն էր»,- հայտնել է Հենրիխ Մխիթարյանը:
Հայազգի ֆուտբոլիստը մեկ անգամ եւս նշել է, որ ժամանակին երկրպագել է Զինեդին Զիդանին:

«Իսկ ամենամեծ ոգեւորությամբ տոնել եմ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Թուրքիայի ընտրանու դարպասին խփած գոլը:  Դա չափազանց կարևոր հանդիպում էր մեզ համար, և հաղթական գոլի հեղինակ դարձա վերջին րոպեներին»,- ասել է Մխիթարյանը:


0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ