ՀԱՊԿ հինգ ստրուկ պետությունների ղեկավարների միավորում է մեկի շուրջը . Ս․ Ավդալյան


Քանիցս խոսվել է Հայաստանի, Ռուսաստանից ունեցած կախվածության պատճառների մասին ։ Դրանց ևս մեկ անգամ անդրադառնալն անիմաստ կլինի ։ Սակայն հարկ է ընդգծել աշխարհաքաղաքական գործոնը ։
Հենց այդ գործոններից դրդված, Հայաստանը մինչև հիմա կուլ է տալիս տարբեր նվաստացնող քայլեր իր « ռազմավարական դաշնակցից » ։ Այդ քայելրից մեկը, վերջերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը Հայաստանին հանձնելու հարցը հետաձգելը, և Հունվարի մեկից Բորդյոաի տեղակալ՝ Վալերի Սեմերիկովին այդ պաշտոնում նշանակելն էր ։
Սեմերիկովի նշանակմնաը նախորդեց Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցումը ՀՀ պետական սուվերեն տարածք ։
Սա ահաբեկչական քայլ էր Ռուսաստանի կողմից, Ադրբեջանի միջոցով, Հայաստանի դժգոհությանն (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման,կամ գուցե ԼՂՀ հարեցերում) ի պատասխան ։ Դա փաստում է նաև Բորդյուժայի ձևական և օդում կախված հայտարարությունը, որտեղ նա մի գլուխ մեղադրում է, բայց այդպես էլ չի շեշտում թե ո՞ւմ է ուղղում այդ քննադատությունները ։ Իրականում դա բոլորի համար պարզ է, սակայն դիվանագիտության մեջ կարևոր է ամեն բառ ։
Առհասարակ ՀԱՊԿ հինգ ստրուկ պետությունների ղեկավարների միավորում է մեկի շուրջը ( Ռուսաստանի ), որը նրանցից մի քանիսի հետ կվարվի այնպես, ինչպես կուզի ։ Այս կազմակերպության անդամ երկրները հաճույքով դաշնակցում են կազմակերպության մեջ չգտնվող երկրների հետ, ընդեմ դաշնակից երկրի ։
Ստացվում է, որ ՀԱՊԿ-ն Ադրբեջանի հետ սեղմում է Հայաստանը, որոշ բաներ ստիպելու համար ։ Մասնավորապես ՀԱՊԿ անդամ Բելոռուսի նախագահը շա՜տ ջերմ է Ի․Ալիևի հետ ։
Ահա, թե ինչ է ՀԱՊԿ-ն, որը փորձում է մրցակցել կայացած ՆԱՏՕ-ի հետ, որի ոչ մի երկիր չի անտեսվում ։
Ժամանակն է փոխելու քաղաքական կուրսը, որը, անշուշտ, զոհեր և զոհողություններ կպահանջի, սակայն լավ է դա լինի հանուն երկրի, այլ ո՛չ Պուտինի ։


Սուրեն Ավդալյան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ