Մխիթարյանն ու Իբրահիմովիչը ժամանել են «Էվուդ Պարկ»

MICKIBRA

FA գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է «Բլեքբերն Ռովերսին»: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:15-ին:
Manchester Evening News-ը տեղեկացնում է, որ «Յունայթեդի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Զլատան Իբրահիմովիչը ժամանել են «Էվուդ Պարկ» մարզադաշտ, ինչը նշանակում է, որ նրանք հայտավորված են խաղին:
Ավելի վաղ ներկայացրել էինք «Յունայթեդի» այն ֆուտբոլիստների անվանացուցակը, որոնց նկատել են Lowry հյուրանոցում: Այդ անվանացուցակից բացակում էին Մխիթարյանն ու Իբրահիմովիչը:

Աղբյուր ՝ Vivaronews

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ