Քաղաքական նոր խա՞ղ

ՔաղաքականնորխաղԱվդալյանՍուրեն


Վերջերս խոսվում է Մամեդյարով-Նալբանդյան սպասվող հանդիպման մասին :
Եվ այդ խոսակցություններից հետո, երեկ, ՌԴ նախագահի խորհրդական, քաղաքագետ, ՌԴ պետդումայի անդամ Սերգեյ Մարկովը, Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին իր ելույթում, մեղադրական նոտաներ հղեց Հայաստանի դեմ, մասնավորապես ասելով, որ Հայաստանը համաձայն չէ դեռ Մեդվեդևի օրոք մշակված Կազանյան փաստաթղթի հետ, որով պետք է Ադրբեջանին հանձնվի հինգ կից շրջաններ, Լաչինի այն հատվածները որոնք չեն կապում Հայաստանը Արցախին, իսկ Լաչինի "միջանցքը" հանձնվելու է Հայաստանին ։
Եթե Հայաստանը համաձայնի կազանի փաստաթղթով կարգավորել հակամարտությունը ապա դա կլինի պարտություն, քանի որ հինգ շրջանների հանձնումից հետո առնվազն հինգ տարի խաղաղությունը լիարժեք չի լինի, մանավանդ, եթե հաշվի առնենք Ռուսաստանի՝ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի չեզոք հատվածներում " Խաղաղապահ " զորքի տեղակայման ծրագիրը, որի փորձն աշխարհում բավականին դառն է ։
Մարկովը նաև ասեց, որ փաստաթղթի մշակումից հետո, որոշ երկրներ խանգարեցի հակամարտության կարգավորմանը, իսկ ո՞ր երկիրը կարող է լինել դա, եթե ոչ Մարկովի հայրենիք Ռուսաստանը ։
Քանի դեռ այս հակամարտությունում Ռուսաստանի գերակտիվությունը չի սաստվել, կարգավորում չի լինի ։

Մարկովի ելույթին հաջորդեց Ալխանլու գյուղում Ադրբեջանցի երեխայի մահը, որն ըստ Ադրբեջանցիների հայկական կողմի կրակի հետևանքվ էր ։ Ադրբեջանցի, թուրք և ռուս մի շարք քաղաքական գործիչներ հանդես եկան հայտարարություններով, որ հայաստանը պետք է միջազգայնորեն պատժվի, խոսվեց անգամ տնտեսական սանկցիաների մասին ։ Բոլոր ելույթներն ու հայտարարություներն օրինաչափ են, միյայն պետք է նրանց հիշեցնել քառօրյա պատերազմի ու նրա ընթացքում խոշտանգված ընտանիքի, ու Քյարամ Սլոյան մասին, այս դեպքերի համար Ադրբեջանը ըստ արժանվույն չպատժվեց ։ Հետաքրքիրն այն է, որ նույն ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես չի  էլ նկատում այն փաստը որ Ադրբեջանը կրակում է բնակելի վայրերից, այսպիսով սեփական ժողովրդին դարձնելով պաշպանական շերտ ։


Նալբանդյան-Մամեդյարով

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ չի կարելի, հաշվի առնելով վերջին շրջամում Ադրբեջանի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ ։
Սակայն այս հանդիպումը կարող է պարարտ հող ննախապատրաստել հետագայում ընդլայնված կազմով Կազանյան փաստաթղթի գործի դրմա մասին քննարկումների համար, և եթե հաշվի առնենք որ Հայաստանի դիվանագիտական ճակատն ամուր չէ, ապա ստեղծվում է իրական վտանգ բանակցային և առհասարակ Արցախյան հակամարտության պարտության ։



Սուրեն Ավդալյան




0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ