Երևանը պետք է դատի տա որոշ ֆրանսիական ԶԼՄ-ների Հայաստանի հասցեին զրպարտություններ տարածելու համար

Պետքէդատիտա


Զուհրա Գուլիևայի մահը պաշտոնական Բաքվի կողմից օգտագործվում է միջազգային մամուլում հայատյացությամբ լի պատվերով հոդվածների լույս տեսնելու նպատակով...Զարմանալի է,բայց Ալիևի գլխավոր գործընկերներն են այս ոլորտում ֆրանսիական որոշ պարբերականներ,որոնցից առանձնանում են Le Monde-ը և Mediapart-ը...Այս երկու պարբերականներն,ըստ ազերիական ԶԼՄ-ների,լույս են տեսել գրեթե նույնաբովանդակ հոդվածներով,որոնք ամբողջությամբ արտացոլում են Բաքվի տեսակետն Արցախյան հիմնահարցում և Զուհրայի մահվան հետ կապված վարկածում...Այդ ամենից կարելի է ապացուցված համարել,որ ադրբեջանցիներին հաջողվել է գնել ֆրանսիական այդ պարբերականները... Սակայն երկու հոդվածում էլ կան տարրական զրպարտանքներ և ապատեղեկատվություն... Այսպես,և՛ Le Monde-ում և Mediapart-ում լույս տեսած հոդվածներում ասվում է,որ 4000 ադրբեջանցիներ են անմարդկային պայմաններում ժամանակին գնտվել Հայաստանի տարածքում գործող ճամբարներում,որոնց մեծ մասը անմարդկային վերաբերմունքի պատճառով մահացել է...Սա տարրական սուտ է և զրպարտություն...Ֆրանսիական պարբերականները Բաքվից ստացած պատվերով պախարակում են Հայաստանին...Այսպիսի ստահոտ լուրեր տարածելով Ադրբեջանը փորձում է քողարկել այն ապացույցները,որ հենց Ադրբեջանի տարածքում գոյություն ունեն համակենտրոնացման ճամբարներ..Օրինակ՝Գոբուստանի բանտը,որտեղ,ըստ հավաստի տվյալների,մինչև հիմա կան հայ գերիներ...
Այս ամենին պետք է կտրուկ արձագանքվի,ինչպես նաև Հայաստանը պետք է դատի տա Monde-ին և Mediapart-ին Հայսատանի մասին զրպարտություններ և ապատեղեկատվություն տարածելու համար...

Գագիկ Համբարյան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ