Հայաստանյան քաղաքագետի ադրբեջանամետ մեկնաբանությունները

Հայկականքաղաքագետիմեկնաբանություններ

Զարմանալ կարելի է մեր որոշ քաղաքագետ-վերլուծաբանների տարօրինակ պահվածքից...Այսպես,քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից 350 դիվանագիտական չվերթների միջոցով ահաբեկչական կազմակերպություններին զենք վաճառելու մասին լուրերը, խորհուրդ է տվել թերահավատորեն վերաբերվել դրանց... Փորձագետի խոսքով,ամենայն հավանականությամբ, դա հավաստի տեղեկություն չէ և կապված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող տեղեկատվական պատերազմի հետ...

Ես մտադրություններ չունեմ անդրադառնալու բուլղարական "Труд"-ում լույս տեսած հոդվածում բերված ապացույցների իրական կամ ոչ իրական լինելուն...Ինչ էլ տպագրեր թերթը,դա մեր շահերից էր բխում...Սակայն զարմանալին այն է,որ օտարերկրյա պարբերականին սուտ է հանում հայաստանյան փորձագետը... 
Եթե այսպիսի մեկնաբանությամբ հանդես գար այլազգի որևէ քաղաքագետ՝ես դրան շատ նորմալ կվերաբերվեի... Շատերս նաև կասեինք,որ այդ թեզի հեղինակը գնված է ապշերոնյան բռնապետի կողմից...Սակայն, երբ այսպիսի անտրամաբանական և տարօրինակ,ավելի ճիշտ է ասել հակահայ մեկնաբանությամբ է հանդես գալիս Հայաստանում բավական հարգված քաղաքագետը,ես չեմ կարող դա հասկանալ... Նույնիսկ, եթե այդ տեղեկությունը չի էլ համապատասխանում իրականությանը,այդ մասին Իսկանդարյանը չէ, որ պետք է բարձրաձայներ...Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի մասին խոսելիս էլ հայազգի քաղաքագետն այնպես է մեկնաբանում,ոնց որ նա ոչ միայն հայ չլինի,այլև "խաղա" մեր հակառակորդի կողմից...Եթե բուլղարական պարբերականը նյութ է հրապարակում,որի պատճառով Բաքվի մոտ սկսվում են գլխացավեր,ամենաքիչը, որ սպասում էի,դա հայի կողմից "ցավազրկողի" հասցնելն էր Բաքվին.. Իսկանդարյանի սույն պայծառ մտքերը,որոնք հրապարակվել են հայաստանյան մամուլում (https://news.am/arm/news/399198.html),մեծ հրճվանքով են ընդունվել Բաքվում,որտեղ բացահայտ ասում են. “Այժմ կարելի է վստահաբար պնդել,որ այդ հոդվածը կեղծ է,քանի որ այդ մասին խոսում են նույնիսկ Երևանում..." 
Պահեր կան,երբ ավելի լավ կլինի լռել,այլ ոչ թե "Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ"-ու համար դառնալ... Էլ չասեմ...


Գագիկ Համբարյան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ