«Եվրոպայի Խորհուրդը հոգին ծախել է ավտորիտար ռեժիմին». գերմանական «Deutsche Welle»-ի անդրադարձն ադրբեջանական «խավիարային դիվանագիտությանը»

ծախելէհոգին


Ներկայացնում ենք գերմանական «Deutsche Welle» լրատվականի ««Խավիարային դիվանագիտություն» և կոռուպցիա՞ն Եվրոպայի Խորհրդում» հոդվածը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղ գտած սկանդալի մասինհաղորդագրությունները եվրոպական մամուլում հայտնվեցին 2017 թվականի ապրիլի վերջերից, ինչը հայտնի դարձավ, երբ ԵԽԽՎ-ում ձևավորվեց խորհրդականներին կաշառելու փորձերի հետաքննության անկախ հանձնաժողով:
Հունիսի 30-ին նոր մանրամասներ հրապարակեց գերմանական «Deutschlandfunk»հասարակական-իրավական ռադիոկայանը: Գերմանական «DW» լրատվականը ներկայացնում է հիմնական փաստերը, ինչպես նաև քաղաքական գործիչների ու փորձագետների գնահատակները:
ԵԽԽՎ—ում ներկայացված են նաև ավտորիտար պետություններ.


Եվրոպայի խորհրդը
, որի կազմում այժմ կան են թվով 47 երկրից ավելի քան 300 ներկայացուցիչներ, որևէ ձևով Եվրամիության կառուցվածքի մեջ չի մտնում: Այն Եվրոպայում միջխորհրդարանական համագործակցության հնագույն մարմինն է, որը ստեղծվել է 1949 թվականին և իր մեջ ներառում է ինչպես կայացած ժողովրդավարական, այնպես էլ ավտորիտար երկրներ: «Գաղափարն այն էր, որ ժողովրդավարական երկրներն այդ ռեժիմներին բարոյական  ճնշման ենթարկեին և հարկադրեին այդ ձևով հարգել մարդու իրավունքները», — նշում է ԵԽԽՎ խորհրդարանական Ֆրանկ Շվաբեն:
Սակայն իրականությունը, կարծես, այլ է: Արդեն շուրջ 5 տարի ԵԽԽՎ-ում գտնվող Շվաբեն նշում է. «Տպավորություն է ստեղծվում, որ խոսքը ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությանն է վերաբերում, այլ դրանք խախտող ռեժիմների պաշտպանությանը»: «Սա նշանակում է, որ մենք ոչ միայն չենք իրականացնում մեր առաքելությունը, այլև խեղում ենք Եվրոպայի խորհրդի էությունը և օգնում են (ավտորիտար – խմբ.) ռեժիմներին արդարացում գտնել, ինչը կտրականապես անընդունելի է»:
Խավիար և գորգեր.

Նրա հետ համաձայն է նաև 
եվրոպական «European Stability Initiative – ESI» գիտահետազոտական կենտրոնի խորհրդական Գերալդ Կնաուսը: «Ավտորիտար ռեժիմները մշակել են Եվրոպայի խորհրդի գործունեության մեջ ներգրավվելու ռազմավարություն: Ամեն տարի Ադրբեջան գործուղման մեկնելու առաջարկ է արվում  50-60 պատգամավորի: Այնտեղ նրանց համար նվերներ են պատրաստում, կապեր են հաստատում, վճարում են ճանապարհի, թանկարժեք հյուրանոցների և բիզնես-դասով թռիչքի ծախսերը: Որպես նվեր տալիս են թանկարժեք գորգեր»,- ասում է Կնաուսը:
Նրա խոսքերն անուղղակիորեն հաստատել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամադովը, ով հայտնել է եվրոպական լրատվամիջոցներին, որ ադրբեջանական հյուպատոսարաններում առկա են «առանձնացված տարածքներ, որտեղ պահվում են խավիար և տարբեր չափերի գորգեր, որոնք նախատեսված են նվեր հանձնվելու համար»: Ինչի համար են դրանք անհրաժեշտ մեկնաբանել է ԵԽԽՎ շվեյցարացի պատգամավոր Դորիս Ֆիալան: Նա հայտնել է մամուլին իր՝ Բաքու այցելության մասին, որտեղ նվեր է ստացել թանկարժեք ոսկյա շղթա և մարգարիտ: Ֆիալան վերադարձրել է նվերն ու այդ դեպքից ի վեր Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում են իրեն շրջանցել: Սակայն ինչպես հիշեցրել է Մամադովը, նվերները ոչ բոլորն են վերադարձնում: Ընդհակառակը՝ պատմում են օրինակ,  թե «որքան է նվերը դուր եկել» այն ստացողի կնոջը: Նման պատգամավորները հետագայում ևս շարունակում են նվերներ ստանալ:
Նվերերի և կոռուպցիայի միջև.

Սկզբունքորեն, Եվրոպայի Խորհրդում պատգամավորներին 
նվերներ հանձնելու հստակ կարգ կա: Դրանց առավելագույն արժեքը չպետք է գերազանցեն 200 եվրոն: Սակայն, կարծես, ոչ բոլորն են հետևում կանոններին: Այսպես՝ Միլանի դատախազությունն արդեն մի քանի ամիս հետաքննություն է անցկացնում, որի կենտրոնում ԵԽԽՎ-ում Իտալիան ներկայացնող  պատգամավոր Լուկա Վոլոնտեն է, ով կասկածվում է 2,4 մլն եվրոյի կաշառք վերցնելու մեջ ։ «Deutschlandfunk»-ի տեղեկություններով մինչև  վերջերս Ստրասբուրգում, որտեղ անց են կացվում ԵԽԽՎ նիստերը, փորձում էին չխոսել «խավիարային դիվանագիտության» մասին: Ռադիոկայանին տրված հարցազրույցի ընթացքում Գերալդ Կնաուսը շեշտել է. «Վոլոնտեի նկատմամբ հետաքննություն անց է կացվում միայն միլանյան դատախազության ջանքերով»: Իսկ ինչ վերաբերում է 2017 թ. ապրիլին անցկացված անկախ հետաքննությանըայն ԵԽԽՎ ոչ բոլորպատգամավորներն ու խմբակցություններն են ողջունում:
Ազդե՞լ է արդյոք Ադրբեջանը քվեարկության արդյունքների վրա.

Սակայն ընդհանուր առմամբ 
տրամադրությունները փոխվել են: Ինչպես նշել է Կնաուսը. «Երբ2012 թ. մայիսին մենք հրապարակեցինք առաջին նյութը «խավիարային դիվանագիտության»,կոռուպցիայի և Եվրոպայի Խորհրդի իդեալները դավաճանելու մասին, մենք ուշադրություն բևեռեցինք անըմբռնելի երևույթի նկատմամբ:  Մասնավորապես այն բանի ուղղությամբ, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացմանը հետ միաժամանակ այդ երկրի վերաբերյալ ԵԽԽՎ գնահատականներն ավելի դրական էին դառնում»: «Այդպես շարունակվեց մի քանի տարի, — նշում է փորձագետը, — թեև Ստրասբուրգում շատերին պետք է պարզ լիներ, որ այստեղ ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ, և որ Եվրոպայի Խորհուրդը հոգին ծախել է ավտորիտար ռեժիմին»:
Այնուհանդերձ Կնաուսը շեշտում է, որ եվրոպական ոչ բոլոր կառույցներն են ենթարկվել«խավիարային դիվանագիտության» գայթակղությանը: Այսպես, վկայություն չկա, որ ավտորիտար ռեժիմը կարողացել է ազդել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)  վրա, որի իրավասությունները տարածվում են Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամ երկրների նկատմամբ: Թերևս արդեն իսկ հայտնի է առնվազն մեկ դեպք, երբ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է դատավորին թանկարժեք նվեր մատուցել, սակայն  վերջինս չի ընդունել այն:

Իսկ ԵԽԽՎ համբավը հարցականի տակ է: «Մեզ անհրաժեշտ է Եվրոպայի Խորհուրդ, որը արժանի կլինի վստահության, — նշել է Գերալդ Կնաուսը: — Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե այդ կազմակերպությունը վեր լինի ցանկացած տիպի կասկածանքից, որ «խավիարային դիվանագիտությամբ» հնարավոր է ազդել քվեարկության արդյունքների վրա»:

GeoPolitics.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ