Վատի և լավի մասին ․․․

Վատի և լավի մասին

Բոլոր մարդիկ, այդ թվում նաև ես, և դուք, որ այժմ կարդում եք սա՝ սիրում ենք սովորեցնել մյուսին, թե որն է լավ-ճիշտը, կամ վատ-սխալը և հենց դա մեր դժբախտությունների պատճառներից մեկն է։                                                                                                                                                                                                                         Ս․Ավդալ

Մինչ բուն թեմային անցնելը փորձեմ համադրել այս երկու հակադրությունները ․
Առանց ժամանակին գործած սխալների, հնարավոր չէ կանգնել ճիշտ ուղու վրա ․․․

ՃՇՏԻ և ՍԽԱԼԻ մասին ․

Յուրաքանչյուրի համար, իր կատարած քայլերն ու գործած արարքները ճիշտ են ։  Եվ այս հարցը կարելի էր փակել այսքանով, եթե չլիներ ևս մեկ գործոն, առանց որի կատարած յուրաքանչյուր քայլ կարող, կամ անարդյունք լինել, կամ կարող է տրագեդիկ արդյունք ունենալ՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ։


Մենք հաճախ մոռանում ենք, որ պատասխանատու ենք նույնիսկ նրանց առաջ, ում չենք ճանաչում ։ Օրինակ, երբ միլիարդավոր դոլլարների դիմացկառուցվում են ատոմակայաններ, որոնք աղտոտում են օդը, մոռացության են մատնվում անտուն, սոված և ծարավ մարդիկ ։
Ատոմակայաններ և նմանատիպ այ կառույցներ կառուցելը, դա մարդկային ուղեղի գերզարգացած լինելու արդյունք է, սակայն այն, որ օր-օրի ավելանում են անտուն, սոված-ծարավ մարդկանց քանակը՝ հակառակի մասին խորհելու առիթ է տալիս ․
Միգուցե մենք իրականում հետընթա՞ց ենք ապրում․․․
Ավելի ու ավելի են շատանում այն բնության սխալները, որոնց կենդանուց ունեցած մի քանի առավելության պատճառով, ՄԱՐԴ են կոչում ։

Սխալ է յուրաքանչյուր քայլ, որ կատարվում է առանց հետագա պատասխանատվության ։
 Իսկ եթե մարդը պատրաստ է ստանձնել իր արած ցանկացած բանի պատասխանատվությունը, ապա այդ դեպքում չկա ճիշտ և սխալ ։
Այդ դեպքում ամեն բանի արդարացումը, պատճառներն ու բացատրությունը կա․․․


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․



0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ