Հայաստանում քաղաքագիտության թերագնահատում կա

Սուրեն Ավդալյան


Ի՞նչ է քաղաքագիտությունը, և որն է այս մասնագիտության կարևորությունը՝ երկրի կառավարման համակարգի համար ։
Այս մասին կան բազմաթիվ մասնագիտական սահմանումներ, գրքեր, գիտական թեզեր և այլն, բայց փորձեմ ներկայացնել իմ կարծիքը այս թեմայի շուրջ ։
ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ երկրի արտաքին և ներքին քաղաքականության հանկարծակիության գործոնի բացառման մեխանիզմ է, որը հավասարապես աշխատում է և՛ հասարակության, և երկրի քաղաքական կուրսի որոշման համար ։


Իսկ ինչպե՞ս են վերաբերվում քաղաքագիտությանը Հայաստանում ․

Հայաստանում քաղաքագիտությունը սահմանափակվում սոսկ հասարական մակարդակով ։
Քաղաքագիտական վերլուծություններ կատարվում են հիմնականում լուրջ քաղաքական գործընթացներիժամանակ ։ Քաղաքագիտական վերլուծությունների մի մեծ տարափ էլ սկսվում է սահմանային տարբեր աստիճանի լարվածության ժամանակ ։
Այսինքն կարելի է ասել, որ քաղաքագիտությունն հմտորեն օգտագործվում է իշխանության կողմից, հասարակական հուզումներն ու զայրույթը մեղմելու համար ։ Քաղաքագետների մի մեծ զանգված էլ սահմանափակվում է սոց-ցանցերում կատարված գրառումներով, իսկ այդ գրառումներն հաճախ հասնում են մսուր- մանկապարտեզի մակարդակի ։


Հայաստանում կա քաղաքագետների չորս տեսակ ․

Առաջին տեսակը համարվում են Իշխանամետ քաղաքագետները ։
Նրանք զբաղվում են կառավարության կեղտերը հասարակության աչքից թաքցնելով, նրանց կարելի է նմանեցնել կեղտոտ ակվարիումի մեջ հայտնված մաքրուհի ձկներին ։
Իրականում այս տեսակը պետք է հանդիսանար իշխանություն-հասարակություն գլխավոր կապող օղակը ։

Երկրորդ տեսակը համարվում են  Ռուսամետ քաղաքագետները ։
Նրանք սերտ համագործակցության մեջ են իշխանամետների հետ և հաճախ համալրում են նրանց շարքերը ։
Քանի որ Հայաստանում թե՛ արտքաին, թե ներքին քաղաքական հարցերը լուծվում են Մոսկվայի միջամտությամբ (հաճախ անմիջական միջամտությամբ) այս տեսակին պատկանողները փորձում են արդարացնել Ռուսական քաղաքականությունն ու բարձրացնել արդեն կամաց-կամաց խարխլվող ռուսական հեղինակությունը Հայաստանում ։

Երրորդ տեսակը Արևմտամետ քաղաքագետներն են, որոնք ամենաքիչ ազատությունն ունեն այս ոլորտում, առաջին երկու տեսակների ու իշխանության դիրքորոշման պատճառով ։
Այս տեսակն օրինակ, պնդում է, որ հարկավոր է ՀԱՊԿ-ն փոխարինել ՆԱՏՕ-ով, պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, և ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիր ։ Պարզ է, որ նրանց ակնկալիքները այս իշխանության օրոք չեն իրականանա ։

Չորրորդ տեսակն էլ սահմանափակվում է միյայն Ադրբեջանական թենաներով ։
Նրանք ուշի-ուշով հետևում են անցուդարձին Ադրբեջանում, և ցավոք, հաճախ անդրադառնում են թեմաների, որոնցով լցնել հայկական լրատվությունն ընդհանրապես չարժե։ Հիմնականում այս տեսակը հաճախ բողոքում է Ռուսաստանից ։




Գլխավոր խնդիրը ․

Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանում քաղաքաիտությունը չի օգտագործվում ի շահ պետության ։ Քաղաքականության մշակման գործին են մասնակցում միյայն իշխանամետները, որոնք հաճախ զբաղեցնում են տարբեր բարձր պաշտոններ ։
Կարելի է ասել, որ կան քաղաքագետ-անհատներ, սակայն չկա քաղաքագիտական համայնք։

Իսկ ի՞նչ եք կարծում այս հարցերի շուրջ դու՛ք, ո՞ր տեսակին եք պատկանում կամ հարում ։
Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում ։

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ